ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Խիստ սկզբունքային են

Խիստ սկզբունքային են
09.09.2014 | 17:05

Այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե չէ՞ր կարող ՀՅԴ-ն գնալ զիջումների սահմանադրական փոփոխությունների հարցում և միանալ քառյակի իր երեք գործընկերներին ճիշտ այնպես, ինչպես նրանք են գնացել զիջումների և դիմել ՍԴ: Արմեն Ռուստամյանն ասաց, որ սահմանադրական փոփոխություններն իրենց համար խիստ սկզբունքային են, քանի որ ՀՅԴ-ն կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին: Նա պնդեց, որ իրենք այդ հարցում չեն փոխել իրենց տեսակետը:

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ